Այսօր վերջապես հրապարակվեց նաև Հայ ՅԵՂափոխական Դաշնակցության ընտրացուցակը։ Այս հիրավի տիեզերական մասշտաբի իրադարձությանը հետևեց նաև Վահան Հովհաննիսյանի ամպագոռգոռ հայտարարությունն այն մասին, որ ՀՅԴ-ն ամենապրոֆոսսիոնալն է ու առհասարակ, ամենամրցունակն է… Ու հենց այդ պահին, ես հերթական անգամ գիտակցեցի, որ իրոք, եկել է Յեղափոխականների յուղը փոխելու ժամանկը։ Մի կողմ դնեմ իմ անձնական դիրքորոշումը դաշնակցության պատմության վերաբերյալ, քանի որ ես համարում եմ, որ այս կուսակցությունից ավելի շատ վնաս մենակ երիտթուրքական կուսակցությունն է տվել, ուղղակի մի քանի առօրեական հարցերի եմ ուզում անդրադառնալ։ 

1. Միթե Վահան Հովհաննիսյանը, որ բավականին խելացի մարդ է, չի հասկանում, որ նման հայտարարություններով մենակ ծիծաղ կամ դիսսոնանս է առաջացնում, կարելի է չէ նախընտրակն քարոզարշավը սկսել մի քիչ ավելի իրատեսական ու իրական թեզերով ու հայտարարություններով։ Հասկանալի է, որ Դաշնակցությունն ի վերջո ունի ստաբիլ ինչ որ x տոկոս ընտրազանգված, բաայց քարոզչությունը տարվում է, ոչ թե դրանց համար, այլ այն չկողմնորո´ված y տոկոսի ձայների համար, ովքեր այլ կուսակցության ստաբիլ էլեկտորատ չեն հանդիսանում, իսկ նմանների համար այս կարգի հայտարարությունները միանշանաակ ընկալում չունեն։

2. Հիմա բուն պրետենզիաներիս անցնեմ. Էդ ինչով է՞ր դաաշնակցությունը պրոֆեսիոնալ ու մրցակցությունից դուրս։ Թերևս, միայն կոալիցիայի հետ «Չխկլը բաց- չխկլը փակ» խաղալու մեջ, որովհետև այս առումով ՀՅԴ-ն իրոք ինքնաատիպ ռեկորդ է սահմանել, իսկ այ մնացած առումներով, չեմ տեսնում նրա լեգենդար պրոֆեսիոնալիզմը։ Համենայն դեպս, այն դյուզն ինչ ավելի պրոֆեսիոնալ չէ, քան ասենք նույն ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը…
3. Առհասարակ, լավ կլիներ մեծ-մեծ խոսալու տեղը գոնե մի հատ ծրագիր առաջարկեր, որ թեկուզ ակնհայտորեն լոլո լիներ, բայց դե գոնե իմանայիր, որ ֆանտազիաներին զոռ են տվել մարդիկ։ Թե չէ արդեն կարիկատուռայա դարձել ՀՅԴ-ն՝ տարին մեկ-երկու անգամ կենդանության նշաններա տալիս, հատկապես եթե ինչ որ հայ-թուրքական հարաաբերությունների մասին հարցա ակտուալ լինում, կամ ընտրություններ են։ Անձամբ ինձ անհասկանալի է, թե Հայաստանի ինչին է պետք մի կուսակցություն, որի գործունեությունը հիմնականում ուղղված է սփյուռքին էսթետիկական հաճույք պատճառելուն, մեկ էլ սուտի ընդդիմություն խաղալուն։ Հասկանում եմ, որ մարդիկ էդ երկու կետով են փո աշխատում, բայց դե տնաշեններ, աշխատեք Ձեր համար սուսուփուս, մեկա նախատեսված Ձեր քվոտան կստանաք։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել