168.am-ը գրում է.
Թուրքիայի Տրապիզոն նահանգի Մաչկա շրջանում մի խումբ զինված մարդիկ հարձակում են իրականացրել ճանապարհային ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:
Ինչպես հայտնում է Hürriyet թերթը, վիրավորվել է 4 ոստիկան և 1 քաղաքացիական անձ:
Հաղորդագրության համաձայն՝ այսօր առավոտյան՝ տեղի ժամանակով ժ. 8:45-ին, անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ, որոնք հերթապահություն են իրականացրել թունելի հարևանությամբ: Վիրավորները հոսպիտալացվել են:
Թուրք ուժայինները իրականացնում են հարձակվողներին հայտնաբերելու ու ոչնչացնելու օպերացիա:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/07/19/663906.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



