Լինելով անուղղելի լավատես միշտ մտածել եմ, որ մարդուն պետք ա անպայման տալ երկրորդ շանս, բայց էսօր մտածեցի կարող ա էդ տեսակետս սխալ ա, իսկ էդ մտորումները մոտս առաջացան երբ դիտեցի Ազատության հրապարակվի երեկվա միտինգն ու երթը:
Բաղրամյան դեժավյու, նույն կենդանի պատը ու նույն գործող անձինք:
Ախր ոնց կարելի ա թույլ տալ, որ Բաղրամյանի շարժումը փառահեղ տապալման հասցրած մարդիկ նորից դառնան նոր հասունացող շարժման ղեկավար, լավ էդքան միամիտ եք ժողովուրդ, նույն մարդիկ, նույն մարտավարությամբ էդ շարժումը տանելու են նույն ավարտին ինչ որ տարան Բաղրամյանի շարժումը իսկ դուք նույն մարդկանց նույն տակտիկայով շարժվելուց հասնելու եք նրան ինչին որ հասաք Բաղրամյանի ցույցերի ժամանակ, ու հետո նորից մեղադրելու եք էդ մարդկանց, որոնք էդ շարժումը փառահեղ տապալման տարան ու մեղադրելու եք նաև ձեզ, որ ժամանակին գլխի չընկաք թե ինչ է կատարվում ու նորից հավատացիք նույն մարդկանց ու իրանց ընտրած մարտավարությանը, իսկ հետ ամեն ինչ նորից վերջանալու ա "Օպերա, Օպերա, Օպերա" բացականչություններով!!!!