Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ ֆրանսիացիները գերի են վերցնում մի հանդուգն պրուսացու։ Հաղթանակի ոգևորությունից ներշնչված Նապոլեոնը հրամայում է ազատ արձակել գերիներին, այդ թվում նաև վերոհիշյալ զինվորին, պայմանով, որ նա դադարի նախատել նորին մեծությանը, այսինքն՝ Նապոլեոնին, և ներում հայցի․․․ Սակայն պրուսացին ոչ միայն ներողություն չի խնդրում, այլ ավելի կրքոտ ու հեգնական է խոսում նապոլեոնի մասին։ Վերջը նորին մեծությունը հրամայում է գնդակահարել նրան․․․ Պրուսացին զոհվում է՝ գոչելով <<Կեցցե Պրուսիան>>։ Ասում են, երբ այդ մասին պատմում են Նապոլեոնին, նա սաստիկ ընկճվում է, և մի քանի օր նրա տրամադրությունը չէր կայունանում․․․ Ըստ երևութին, Նապոլեոնն առաջին անգամ էր դեմ առնում հզոր կամքի տեր մարդու, որի աննկուն ոգին պարզապես ջախջախեց նորին մեծության գոռոզությունը, կոտրեց նրա մեծամտությունը, որին թվում էր, թե ինքը վերջն է, որի համար վիրավորական էր մտածել, որ իրեն կարող են ընկճել կամ կոտրել իր գոռոզությունը․․․ Հենց այս պատճառով էլ, այսինքն՝ Նապոլեոնի օրը չընկնելու համար, քանզի մեր երկրի իշխանությունները քսանհինգ տարի շարունակ ձգտել են և հիմա էլ ձգտում են կոտրել, ընկճել յուրաքանչյուրին, ով թվում է, թե մի քիչ բարձր է իրենցից, իշխանությունները հոգեբանորեն հայտնվել են փակուղում․․․ քանզի <<Սասնա ծռերի>> գործողությունը բացահայտ ցույց է տալիս իշխանություններին կամակատար ու ծառա դարձած մարդկանց փոքրոգությունը։ Նրանք չեն կարող ընդունել, որ կարող են լինել մարդիկ, որոնց համար հայրենիք, պետություն, ազգ, օրենք․․․ ավելի կարևոր ու բարձր են, քան թե մի քանի դատարկ դղյակները, սիրուհիները, մեքենաները, ապերասան հոխորտանքը․․․․ և նրանք կփորձեն անել ամեն ինչ, որպեսզի նախ բարոյապես կոտրեն ու ընկճեն նրանց, որպեսզի արդարացնեն քսանհինգ տարիների ընթացքում իրենց գործած մեղքերը, և գլխավորը՝ մեղքի զգացում կամ խղճի տանջանք չապրեն, որ աշխարհում կային նաև իրենցից ավելի հզոր ու չծախվող տղերք․․․ Վերջապես, հասարակության գերակշիռ մասը այդ գործողությունը համարում է հերոսություն, սթափության կոչ ինչպես հասարակությանը, այնպես էլ իշխանապետությանը․․․ Հեշտ չէ հրաման տալ՝ հարձակվելու մարդկանց վրա, որոնց հասարակության գերակշիռ մասը համարում է հերոսներ․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: