Երևանում շարունակվող իրադարձությունները շարունակում են լարվածության մեջ պահել հանրությանը։ Փաստացի ինչ-որ ձևաչափով այսօր քաղաքական և քաղաքացիական շերտերը ներգրավված են դրանում։ Առայժմ գործընթացը ծավալվում է բանակցային ֆորմատով և մինչ այս պահը քաղաքական հրապարակային միջոցառման չի վերածվել։ Նման պարագայում, փասստորեն կարող ենք արձանագրել, որ հիմնականում Ոստիկանության գործողություններով է դա պայմանավորված։  Փաստացի տեղի է ունեցել զինված հարձակում Ոստիկանության շենքի վրա և ի տարբերություն հանրահաքավային  տրամադրությունների՝ Ոստիկանությունը առավել քան երբևէ ունի լեգիտիմ պատճառ ժամ առաջ ճնշելու և կասեցնելու զինված հեղաշրջման կողմնակիցների գործողությունները։ Սակայն այս պահին, ինչպես տեսնում ենք, դա տեղի չի ունենում։ Ինչի կարող է հանգեցնել այս ամենը։

Ըստ էության գլխավոր պատճառը այս պահին ընթացող բանակցություններն են՝ զինված  հեղաշրջման կողմնակիցների, իշխանությունների և արդեն իսկ Ժիրայր Սեֆիլյանի միջև։ Սեֆիլյանի պարագայում բանակցությունները տեղի են ունենում միջնորդավորված կերպով,քանի որ ֆիզիկապես Սեֆիլյանը այս պահին բանակցող կողմ չի կարող լինել քանի որ գտնվում է անազատության մեջ։ Սակայն օրենքով սահմանված կարգով իրենց պարտականությունները կատարելու համար Ոստիկանության գործողությունների կիրառման բացակայությունը կարող է նաև բացարձակ հակառակ էֆֆեկտ ստանալ։ Ի վերջո, ինչ-որ պահի հանրությունը կարող է համախմբվել՝թեկուզ անկանոն կերպով և առանց առաջնորդի և  իրավիճակը կարող հիմնվին դուրս գալ Ոստիկանների վերահսկողությունից։ Սա իհարկե իշխանությունների համար ամենավատ սցենարն  է,որ կարող է տեղի ունենալ։ Մյուս կողմից, զինված հարձակումը դա նախևառաջ քաղաքական գործողություն է, դրան ուղղված հակաքայլերի բացակայությունը հետագայում կարող է շատ շատերի համաւր դառնալ նախադեպ և կիրառվել ապագայում։ Սա քաղաքական պայքարի ամենաանընդունելի ձևերից մեկն է, որը պետության համար կարող է կործանարար հետևանքներ ունենալ՝ հետևաբար իշխանությունների վարանումը վտանգ կարող է լինել հենց իրենց համար։

Հիմա անդրադառնանք հարձակման մասնակիցներին։ Ասյ պահի դրությամբ նրանք իհարկե նախանձելի իրավիճակում չեն, սակայն մեկ շատ կարևոր ձեռքբերում նրանք ունեն։ Դա հենց Ոստիկանության գործողությունների բացակայությունն է։ Սա Սեֆիլյանի կողմնակիցներին հնարավորություն է տալիս վերադասավորելու սահմանափակ ռեսուրսներն ու նոր դիրքերից խոսել իշխանության հետ։  Դրան գումարած նաև ժողովրդի մոբիլիզացիայի հույսը։  Ի վերջո, չբացառենք, որ դա կարող է տեղի ունենալ թեկուզ տեսականորեն։ Սակայն իհարկե այս պահին գլխավոր գործոնը դա բարձրաստիճան երկու ոստիկանների գերու կարգավիճակն է նրանց մոտ։ Սա նույնպես կարող էր հիմք հանդիսանալ,որպեսզի ոստիկանությունը գործողություն չկիրառի։

Անկախ ամենից գլխավոր խնդիրը այս պահին սառնասրտություն պահպանելն է,որովհետև եթե միանգամից գործողություններ տեղի չեն  ունեցել և իրավիճակը կայծակնային հանգուցալուծում չի ստացել,ուրեմն պետք է պատրաստ լինել նաև փուլային զարգացման տարբերակի։ Ամենակարևորը այս բարդ իրադրության մեջ այն է, որ արյուն այլևս չթափվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել