Մեկ կարևոր դիտարկում ռազմական հեղաշրջման փորձի հետևանքների վերաբերյալ
Թերևս կարևորագույն հետևանքներից մեկը թուրքական բանակին հասցված հարվածն է` մարտունակությունից մինչև արժեքային բաղադրիչ, որը դեռ երկար կշարունակվի: Սա անպայմանորեն կունենա բանակի մարտունակության վրա իր բացասական ազդեցությունը: Թուրքական բանակի դեմ հաշվեհարդարը նոր թափ է հավաքում, իսկ Էրդողանի կարևորագույն խնդիրներից մեկը, կարելի է ասել, այդ բանակի արժեքային-գաղափարական նոր վերաձևումն է կամ ինչպես այն կբնորոշի էրդողանական վերնախավը` «մոդեռնիզացիան»: Ներկա պահին արդեն կա ավելի քան 100 ձերբակալված գեներալ: Սա կազմում է թուրքական գեներալիտետի մոտ 30 տոկոսը: Էլ չենք դիտարկում հազարների հասնող ձերբակալված միջին և ավագ սպայական դասը: Սա լուրջ խնդիր է շարքային ու ցածր սպայական դասի` բանակի հրամանատարության նկատմամբ ընկալումների բացասական ու հոգեբանական փոխակերպումների տեսանկյունից: Իհարկե, նաև կարևոր է հաշվի առնել հասարակության համար հերթական տրավման և բանակի նկատմամբ նրա պատկերացումների ու ընկալումների բացասական փխակերպումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել