Վերջերս Գյումրիում բացվեց « Համախմբում» կուսակցության  տարածքային գրասենյակը, որտեղ ընդարձակ ելույթով հանդես եկավ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։ ՀՀ նախկին արտգործնախարարը իր ելույթը նորից կառուցեց երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի,  համատարած կոռուպցիայի, արտագաղթի վերաբերյալ։ Անդրադարձ կատարվեց նաև  Լեռնային Ղարաբաղի հիմանխնդրին և  Հայաստանի իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ։ Ղարաբաղի հարցում, ինչպես գիտենք նախկին նախարարը իր պաշտոնավարման տարիներին որդեգրել էր փոխրացնող (կոմպլեմենտար) քաղաքականության սկզբունքը:  Ըստ նախարարի, այդ տարիների ընթացքում, ճիշտ է, չհաջողվեց հիմնովին լուծել հիմնախնդիրը, սական ամեն դեպքում սահմանները ապահով էին և հայ ժողովրդի գլխին կանգնած չէր պատերազմի վտանգը։ Համենայն դեպս, այսպես էր կարծում Օսկանյանը։

Այն, որ Օսկանյանի արտգործնախախար եղած ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղում իրադրությունը հանգիստ էր,իհարկե ճշմարտություն է։ Սակայն Օսկանյանը փաստորեն,սրանով այս իրողությունը փորձում է ներակայացնել որպես հաղթանակ,որը ներկա անմխիթար ու առայժմ անհայտ բանակցությունների  ֆոնին հանրության շրջանում միգուցե արժանանա վստահության և գորովանքի խոսքերի։ Նամանավանդ, որ առջևում նախ ՏԻՄ ընտրություններ են, որտեղ «Համախմբումը» ամենայն հավանականությամբ կմասնակցի ընտրություններին։ Ճիշտ է, հայտնի չէ առայժմ, դաշինքով, թե առանց դրա։  Վարդան Օսկանյանը հմուտ դիվանագետ է։ Սակայն կարծում ենք, հանրությունը և առավել ևս օպոնենտ քաղաքական կուսակցություններն էլ միամիտ չեն, որպեսզի հեշտությամբ հավատան  այդ մանյովրին։ Այսինքն  ինչ է նշանակում անվտանգ է եղել իմ ժամանակ։   Ոչ մեկի համար գաղտնքի չէ, որ Մադրիդյան սկզբունքները, որի հիման վրա ի դեպ ասյօր աշխարհաքաղաքական այդս բարդ իրադրության պայմաններում տեղի են ունենում ԼՂՀ բանակցությունները, կյանքի են  կոչվել հենց իր արտգործնախախար եղած ժամանակաշրջանում։ Ցիկլային շղթայականության սկզբունքով Սերժ Սարգսյանը այսօր բանակցում է  մի փաստաթղթի տակ, որը նա ժառանգել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից։ Ճիշտ է, սա չի նշանակում, որ  Սերժ Սարգսյանն ու իր իշխանությունը այսօր մեղավոր չեն  Ղարաբաղյան բանակցությունների փակուղի մտնելու մեջ, բայց համենայն դեպս դա չի նշանակում, որ Օսկանյանը հաղթել է Ղարաբաղի հարցը, սկուտեղի վրա մատուցել գործող իշխանությանը, դե իսկ Հանրապետականներն էլ այնքան «ապիկար ու չար» գնտվեցին, որ չկարողացան պահել այդ հաղթանակն ու սպառնում են  ձեռքից բաց թողնել այն։

Հաջորդ կարևոր նկատառումը։ Պարոն Օսկանյանը ըստ էության դասեր չի քաղել իր նախկին կուսակցութան նախկին առաջնորդից և նրա հռետորաբանությունից։ Ինչպես գիտենք, դեռևս 2 տարի առաջ փետրվարյան իրադարձությունների ժամանակ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդն ու մնացած լիդերները իրենց ընդդիմադիր ելույթներում դժգոհելով երկրում սոցիալ-տնտեսական իրադրությունից, մշտապես խոսում էին, որ քաղաքական այս համակարգը իրեն սպառել է և անհրաժեշտ է արմատական իշխանափոխություն։ Սակայն երբ նրանցից կոնկրետ անուններ էին պահանջում, թե Օսկանյանը, թե մյուսները հրաժարվում էին անուններ տալուց։ Նույնը կարծես հիմա։ Օսկանյանը անընդհատ նշում է, որ երկրում առկա է մեծ չափերի արտագաղթ, սակայն մի թե նախկին արտգործնախախարը չի հասկանում կամ պատկերացնում, թե ովքեր են դրա մեղավորները և ինչու չէ անձնավորված կերպով հնչեցնում իր հարցադրումներն ու պատասխաններ պահանջում։ Եթե սա բացատրվում է նրանով, որ առայժմ Ղարաբաղյան ֆռոնտում Սերժ  Սարգսյանը  ծանր բանակցություններ է վարում և ներքաղաքական իրավիճակը սրելու կարիք չկա, ապա այդ տրամաբանությամբ այս պահին առհասարակ ներքաղաքական դիսկուրը պետք է բացառել,անկախ նրանից քննադատությունը անձնավորված է, թե ոչ, ինչպիսի դոզայի բաժին կամ հասցեատեր էլ այն ունենա։

Մի խոսքով,Վարդան Օսկանյանը շատ շուտով, երբ հանդարտվեն Ղարաբաղում կրքերը, հիմնավոր ժամանակ կունենա իր ուղերձը հղելու թե հանրությանը և թե գործող իշխանություններին։ Սակայն մեկ բան պետք է լավ իմանան հարգելի համախմբվողները, որ նրանցից նաև անուններ են պահանջելու և այդ անունները չտալու փոխարեն իրենք արդեն հավակնելու ոչ թե ընդդիմություն լինելու, ինչպես իրենք են իրենց ներկայացնում, այլ ինչ-որ անորոշ մի կարգավիճակ, որից Հայաստանում ունեն շատ ու շատ կուսակցություններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել