168.am-ը գրում է.
Բրյուսելում հուլիսի 13-ին տեղի է ունեցել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նիստի ավարտին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ երկու կողմերը կրկին տարակարծիք են եղել Ուկրաինայի հարցում: «Այսօր դիրքորոշումների մոտեցում տեղի չի ունեցել»,- ասել է Ստոլտենբերգը:
Նա միաժամանակ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն խորությամբ կուսումնասիրի Բալթիկ ծովի տարածաշրջանում օդային անվտանգության ապահովման
վերաբերյալ Ռուսաստանի ներկայացրած առաջարկները:
Սա Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստն էր 2014թ-ից ի վեր, երբ Ղրիմի` Ռուսաստանին միացումից հետո ՆԱՏՕ-ն կասեցրեց վերջինիս
հետ քաղաքացիական և ռազմական համագործակցության բոլոր ձևերը:
ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը ստեղծվել է 2002թ-ին:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/07/13/661589.html#.V4aCmyXhkgA.facebook
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



