State Visit Of The President Of United Mexican States - Day 1Araratnews.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախկին նախարար Թերեզա Մեյը Բուքինգեմյան պալատում հանդիպման ժամանակ Եղիսաբեթ 2-րդ թագուհուց նոր կառավարություն ձեւավորելու առաջարկ է ստացել: Այսպիսով՝ Մեյը պաշտոնապես Մեծ Բրիտանիայի վարչապետն է դարձել:

Երբ Մեյը պալատ է ժամանել, նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը դեռ այնտեղ է եղել, որը թագուհուն խնդրել է ընդունել իր հրաժարականը:

Ըստ BBC-ի, պաշտոնական արարողությունը, որի ժամանակ Մեյը նշանակվել է նոր պաշտոնում, կոչվում է «ձեռքի համբուրում», սակայն իրականում վարչապետերն այլեւս միապետի ձեռքը չեն համբուրում:

Հիմա արդեն Մեյը, որը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ երկրորդ կին վարչապետն է՝ Մարգարեթ Թետչերից հետո, ուղղվելու է Դաունինգ-սթրիթ՝ կառավարության ղեկավարի նստավայր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել