Աներեսություն հիշեցնող զարմանալի համառություն է դրսևորում մեր նախարարներից ամենաթուխը՝ Գագիկ Բեգլարյանը։ Արդեն որերորդ անգամ բախվում եմ ինչ-որ հոդվածների, որտեղ նա անուղղակիորեն հասկացնում է, որ շատ է ուզում կրկին դառնալ Երևանի քաղաքապետ։
Ախր հարգելի պարոն Բեգլարյան, ինչպե՞ս չեք հասկանում, որ Դուք ավելի շուտ Ձեր իսկ ծոծրակը կտեսնեք, քան քաղաքապետի պաշտոնը, որովհետև Ձեր հերոսությունը մտել է Հայոց նորագույն պատմության մեջ և դժվար թե մոռացվի Ձեր կյանքի ընթացքում։ Ասեմ ավելին, ավելի մեծ հավանականություն կա, որ Դուք կդառնաք Լիբերիայի կայսրը, քան Երևանի քաղաքապետը, պարզապես մոռացեք այդ մասին ու պարբերաբար աժիոտաժ մի ստեղծեք մեր՝ առանց այն էլ աժիոտաժի մեջ գտնվող քաղաքական դաշտում:
Կից նյութն՝այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/560253807318301
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել