Tert.am-ը գրում է.
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 11-ին խորհրդարանում հյուրընկալել է «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Ողջունելով հյուրերին Հայստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ ծրագրի նպատակն է Սփյուռքի հայրենակիցներին հաղորդակից դարձնել հայոց լեզվին, հայ մշակույթին ու գրականությանը: Գալուստ Սահակյանը կարևորելով նմանատիպ ծրագրերի իրականացումը, համոզմունք է հայտնել, որ դրանք կլինեն շարունակական:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ամառային դպրոցի մասնակիցների հետ համդիպելու համար և մանրամասն ներկայացրել դպրոցի կողմից իրականացվող աշխատանքները:
Խորհրդարանի ղեկավարը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք վերաբերել են հայրենադարձության և հայապահպանության խնդիրներին, Հայաստան - Սփյուռք կապերի սերտացմանն ու կրթական և մշակութային ոլորտներում իրականացվող ծրագրերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



