Panorama.am-ը գրում է.
Ապրիլյան մարտական գործողություններին մասնակից զինծառայողներից շատերն արդեն զորացրվում են և, չի բացառվում, որ նրանցից շատերն այսօր հոգաբանական աջակցության և մասնագիտական խորհուրդների կարիք ունեն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը նշեց, որ հաճախ հոգեբանական տրավմաները կարող են բացասական ազդել ոչ միայն պատերազմական գործողությունների մասնակիցների, այլ նաև նրանց շրջապատող մարդկանց առողջության վրա։
«Շատերը ռազմական գործողություններից հետո վերադառնում են հոգեկան ապրումներով, վարքի ձևերի փոփոխությամբ, որոնք բնորոշ են մարտական դաշտին և կապված են կյանքի տվյալ իրավիճակի հետ։ Ուստի հարազատները պետք է հասկանան, թե այդ իրավիճակում ինչ քայլեր ձեռնարկեն»,- նշեց հոգեբանը:
Հոգեբանը մի քանի խորհուրդ տվեց հարազատներին, թե ծառայությունից վերադարձած և նման դժվարությունների միջով անցած զինվորներին ինչպես աջակցեն:
«Ինչքան հնարավոր է զորացրված զինծառայողներին լսեք, եթե նա պատմում է պատերազմական օրերի դժվարությունների մասին և ծայրահեղ կողմ է գնում ներկայացրածը, պետք է հարցնել նաև հակառակի մասին՝ ինչ լավ բան է եղել այդ ընթացքում: Հաստատ նա մի լավ բան կպատմի, կարող է պատմել ընկերների մասին, որոնց գուցե մինչև պատերազմն ավելի խորը չի ճանաչել: Այսինքն՝ պետք է հավասարակշռությունը պահել»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



