Tert.am-ը գրում է․

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը տարբերվում էր նախորդներից նրանով, որ երկու կողմերին կոչ էր արվում պահպանել ԼՂ հիմնախնդրի կարգավորման խաղաղ բանակցային գործընթացը. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը՝ կարևոր համարելով, որ երեկ Լեհաստանում մեկնարկած խորհրդաժողովում ՆԱՏՕ-ն նաև հաստատեց, որ սատարում և ընդունում է  հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը:


Դիտարկմանը, թե փոխվել է նաև Հայաստանի վերաբերմունքը ՆԱՏՕ-ի նկատմամբ. նախկինում եղել են դեպքեր, երբ Հայաստանը «բոյկոտել», չի մասնակցել, օրինակ, ՆԱՏՕ-ի՝ Չիկագոյի, Լիսաբոնի վեհաժողովներին, Թևան Պողոսյանը պատասխանեց, թե պետք է դիտարկել խնդրի բուն էությունը։


«Այս տարի ենք մասնակցել, երկու տարի առաջ՝ Ուելսում և նաև՝ Բուխարեստում,  և Ուելսի ու Բուխարեստի արանքում ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ն միշտ ընդունում էր իր հռչակագիրը, թե հաջորդ տարիներին ինչ է քննարկելու, որտեղ ինչ մոտեցումներ է ցուցաբերելու, ամեն անգամ օգտագործում էր Թուրքիայի կողմից սատարվող ձևակերպում, որտեղ խոսվում էր միայն տարածքային ամբողջականության մասին՝ բոլոր երկրներին վերաբերող, նույնիսկ Հայաստանին էլ էին գրում, բայց  առավել շատ շեշտադրելով Ադրբեջանին»,– ասաց նա:


Թևան Պողոսյանը նշեց, որ այդ  ժամանակ քանի որ Հայաստանը չէր կարողանում այլ մեխանիզմներ, բառապաշար գտնել, որպեսզի համոզեր իր շահերը պաշտպանեին, նախընտրում էր չմասնակցել՝ այդկերպ ներկայացնելով իր բողոքը: «Ի վերջո, Բուխարեստից մինչև Ուելս ստեղծվեցին հնարավորություններ, որտեղ կային արդեն առանձին ձևակերպումներ, բացի տարածքային ամբողջականությունից»,- ասաց Թևան Պողոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել