34475b82d99823f4b3169ef7d25e8e9bAraratnews.am-ը գրում է.

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 11-12-ը աշխատանքային այցով կլինի Ադրբեջանում: Այցի կապակցությամբ համապատասխան հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի  արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Առաջիկա բանակցությունները դիտարկում ենք ռուս-ադրբեջանական քաղաքական երկխոսության զարգացումը շարունակելու համատեքստում: Բաքվում հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ օրակարգի հրատապ հարցեր, ինչպես նաև մտքեր կփոխանակվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ` այն պայմանավորվածությունները զարգացնելու ուղղությամբ, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած վերջին հանդիպումների ժամանակ»,- նշված է Ռուսաստանի  ԱԳՆ  հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել