Եթե հասարակության ուշադրության կենտրոնում լիներ բանակի բարելավումը, ապա դա կլիներ։ Նույնիսկ անկախ այն բանից, որ ՀՀ իշխանությունները վերջին քսանհինգ տարիների ընթացքում իրականացրել են ՀՀ շահերին ոչ համահունչ քաղաքականություն, հասարակության առաջին մտահոգությունը պետք է լինի բանակը, որին կարելի է հասնել միայն ամենօրյա ցույցերով, միտինգներով։ Ընդդիմությունը, եթե իհարկե նման բան կա մեր երկրում, այսօր միայն երկու պահանջ պետք է ներկայացնի կառավարությանը՝ ազատել քաղբանտարկյալներին, և ոչ թե վարկով, այլ պարզապես նոր զենքեր գնել, և բարձրացնել կարգապահությունը բանակում․․․ Բանակում կատարվող ամեն մի առանձին օրինախախտ դեպքի համար տասնյակ հազարավորներ պետք է լցվեն փողոցները մինչև մեղավորների արժանի պատիժը․․․ Բայց սա նույնպես գրեթե անհավանական է թվում, երբ տեսնում ես, թե ինչպես է <<զոմբիացված>> ամբողջ հասարակությունը․․․ Եթե ամեն մի մարդ, ամեն մի քաղաքացի գիտակցի, որ բանակում հասստատված կարգապահությունը աստիճանաբար կտարածվի և կհաստատվի կյանքի բոլոր ոլորտներում, որ միայն մարտունակ բանակի դեպքում է հնարավոր ՀՀ-ի իրական գոյությունը այս տարածաշրջանում, գուցեև մարդիկ՝ քաղաքացիները ուշքի գան․․․ ՀՀ կառավարությունը պարտավոր է շուտափույթ կարգի բերել բանակը, որի համար ընդամենը պետք է ազնիվ ու կարգապահ զինվորականների նշանակել պատասխանատու պաշտոնների։ Մնացածը ինքնիստինքյան կլինի։ Բայց սա էլ է թվում անհավանական, երբ տեսնում ես, թե ինչ աստիճանի կոռումպացված է ամբողջ պետական համակարգը․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: