Lurer.com–ը գրում է.
Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին ժամանել է Իսրայել` փորձելով վերականգնել հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` սա Եգիպտոսի իշխանությունները ներկայացնող նման բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Իսրայել վերջին 10 տարվա ընթացքում:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմանն ընդառաջ Շուքրին լրագրողներին հայտնել է, որ Եգիպտոսը պատրաստ է աջակցել «երկու պետություն` երկու ժողովրդի համար» սկզբունքի իրագործմանը, որպեսզի վերջ դրվի իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը:
Բենյամին Նեթանյահուն, իր հերթին, կոչ է արել պաղեստինցիներին վերադառնալ Իսրայելի հետ բանակցությունների սեղանին:
Աղբյուրը նշում է, որ հունիսին Շուքրին Ռամալլայում հանդիպում է ունեցել Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ:



