Որքան էլ ինչ-որ երկիր ցանկանա օգնել մի երկրի, հիմնական գործը պետք է անի այն երկիրը, որին փորձում են օգնել։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի կողմից արդեն իսկ լուրջ օժանդակություն էր Սևրի պայմանագրի շրջանակներում Հայաստանի քարտեզը գծելը․․․ ԵՎ այդ քարտեզով սահմանված տարածքում Հայկական պետություն ստեղծելը նույնպես հնարավոր էր այն ժամանակներում, եթե Հայ հասարակությունը, եթե ընդունենք, որ նման երևույթ եղել է այն ժամանակ, կամ կուսակցությունները, եթե պայմանականորեն նրանց համարենք քաղաքական կուսակցություններ, որոնք քաղաքական պատասխանատվություն են ստանձնել ժողովրդի նկատմամբ՝ ինչ-ինչ միջոցներով դառնալով պետական իշխանության կրողներ, գիտակցեին, որ միայն սեփական միջոցներով է հնարավոր կերտել այն, ինչ հազարամյակներ շարունակ դեռևս մանկության տարիներից մենք՝ Հայ ժողովուրդը, ընկալել ենք որպես հայրենիք․․․ Կարճ ասած, եթե այն ժամանակվա իշխանությունները ձեռքի տակ ունենային մարտունակ ու կարգապահ բանակ, որի ստեղծումը պիտի լիներ նրանց գերագույն նպատակը, քիչ համարձակություն դրսևորելու դեպքում Սևրի պայմանագիրը հենց այդ բանակի միջոցով կդառնար իրականություն․․․ Զարմանալի է, որ նույնիսկ այսօր, երբ թվում է, թե ՀՀ իշխանությունները իսկապես այրել են բոլոր կամուրջները, ջնջել են օրինական, քաղաքականապես քիչ թե շատ անկախ երկիր ունենալու բոլոր հնարավորությունները, այնուամենայնիվ, պատմությունը միշտ նորանոր հնարավորություններ է ի հայտ բերում ժողովուրդների համար, որը սակայն կարող է տեսանելի կամ ըմբռնելի լինել քաղաքական այն գործիչների համար, որոնց մտահոգության կենտրոնում պետության ազգային անվտանգությունն է․․․ Վերջին քսանհինգ տարիների ընթացքում ՀՀ-ն ղեկավարած բոլոր կառավարությունների միակ մտահոգությունը եղել է կարճ ժամանակահատվածում ամեն գնով հարստություն դիզելը․․․ Պարզ է, որ նման պայմաններում երկիրը պետք է կորցներ օրինական և անկախ լինելու բոլոր հնարավորությունները․․․ Բայց պատմությունը երբեք դաս չի եղել մեզ համար, և դա բնական է, քանզի ինչպես մարդիկ, այնպես էլ ազգերը միշտ դրսևորվում են իրենց էությամբ, իրենց էությունը բնութագրող հիմնական հատկանիշներով, որոնք մեզ համար եղել են եսամոլությունը, անմիտ գոռոզությունը և շահամոլությունը․․․ Այսինքն՝ եթե վաղը պատմությունը մի նոր Սևրի քարտեզ նախագծի, ապա այն իրականացնելու համար ՀՀ-ն պետք է ունենա նոր ժամանակներին համահունչ կարգապահ, մարտունակ և նորագույն սպառազինությամբ բանակ, որի համար հզորության չափանիշ պետք է լիներ ոչ թե ադրբեջանի բանակը, այլ Գերմանիայի, Անգլիայի, թուրքիայի, Իրանի բանակները․․․ ԸՆդ որում միայն նման բանակի առկայության դեպքում կարելի է խոսել ՀՀ գոյության մասին այս տարածաշրջանում․․․ Բայց փաստը մի բան է ասում, որ քսանհինգ երկարուձիգ տարիներ մեր բոլոր կառավարությունների համար չափանիշը եղել է ադրբեջանի բանակը, որը նշանակում է, որ մեր բոլոր կառավարությունների կազմում եղել են պատեհապաշտ և քաղաքացիական գիտակցությունից զուրկ դրածո <<գործիչներ>>, որոնք էլ իրենց ծանծաղամտությամբ ու շահամոլությամբ տապալել են իրավիճակը քիչ թե շատ բարելավելու ցանկացած նախաձեռնություն․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: