Նոր ստեղծվող կուսակցություններն ընդամենը խոսուն ապացույցն են այն բանի, որ այս քսանհինգ տարվա կառավարությունների հիմնական հենարանը հենց հասարակությունն է, ոչ թե ոստիկանությունը կամ բանակը․․․ Չեմ կարծում, որ մարդիկ այնքան տհաս ու մտապես կույր են, որ անզոր են տեսնելու, որ այդ արհեստական կուսակցությունների միջոցով է քսանհինգ տարի ղեկավարվել ու փոշիացվել երկրի տնտեսությունը, բանակային կարգապահությունը, բյուջեի յուրացումը․․․ ԵՎ իմանալով այս ամենը, այն մարդկանց կողմից, ովքեր ոգևորությամբ հայհոյում են իշխանություններին, ընտրությունների ժամանակ ընդամենը մի քանի դոլար գրպանելու հույսով իշխանություններին ծառայելը, նպաստելը, որ հերթական տասը տարիներ ՀՀ երկիրը կրկին ղեկավարվի այն կազմաքանդողների կողմից, նշանակում է մի բան՝ երկիրը հայտնվել է վերջին փակուղում․․․ Եթե այդ նորաստեղծ կուակցությունների ղեկավարներն իսկապես ցանկանային իշխանափոխություն ոչ թե իրենց, այլ պետության և ազգի համար, ապա նրանք կարող էին պարզապես միանալ կամ սատարել արդեն վաղուց հայտնի ընդդիմադիր որևէ ուժի․․․ Հակառակ դեպքում ակնհայտ է, որ նրանք բոլորն էլ ստեղծվում են իշխանությունների կողմից, հասարակությայն վերջին ընդդիմադիր շարքերը իշխանությունների վերահսկողության տակ պահելու նպատակով․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: