Բնական մեծ ռեսուրսներ չունեցող երկրները պետք է շեշտը դնեն մարդկային կապիտալի վրա՝ ընտանիք, կրթություն, ստեղծագործական ներուժ, ազգային համախմբան ներուժ և այլն: Մինչդեռ մեր երկրի կառավարման սկզբունքներում դրված չէ մարդը, նրա կյանքի որակը, ծառայությունների որակը, եկամտի աճը և այլն:
Սա անխուսափելիորեն վանելու է և վանում է Հայաստանից լավագույն մարդկանց:
Իսկ առանց նրանց ու՞մ հույսին է մնալու երկիրը՝ գնալու տեղ չունեցող, երեխային բանակից ազատելու փող չունեցող, երեխային նորմալ կրթություն տալու հնարավորություն չունեցող մարդկանց և նրանց հաշվին իրավական և բարոյական բոլոր նորմերը խախտող պստիկ ու միջին կարգի պաշտոնյաների: Բա եղա՞վ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=936853463110533&id=100003576633868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել