Լևոն Մարգարյանը Lragir.am–ի շատ հետաքրքիր հարցազրույցում ասում ա, որ ՀՀԿ–ի անունը միակ նորմալ անուննա մեր ակտիվ կուսակցությունների մեջ։ էէէէէէէէէէէէէ Լևոն ջան, բայց կարևոր ա չէ՞, թե էդ անունը խի ա, տենց դրվել, ինչ մոտիվ ա եղել, մոտիվ ա եղել, թե պատահականություն։ Համ էլ, ՀՀԿ քանի՞ գործողություն կարելի ա նշել, որ հետևել ա իրանց անունի՝ տեքստի իմաստից։

Մյուս հիմնական միտքը, որ ըսկի համաձայն չեմ Ս.Ս. կողմից քաղաքական մշակույթի, դիսկուրսի արդիականացման մասին թեզն ա, որտեղ Ս.Ս.–ն էլ նման արդիականացման միակ հեղինակ ա դիտվում։ Ընդ որում դրանից էլ բխեցվում ա Հայաստանում քաղաքականության ու Հայաստանի արդիականացման մտքերը։ 

Դիսկուրսի, տեքստերի արդիականացումը, ինչպես կասեր նույն ինքը Ս.Ս.–ն՝ ԱՆՇՈՒՇՏ, անհրաժեշտ են դարձնում իրական արդիականացումը։ Բայց ինչքանով ա Ս.Ս. իրական դիսկուրսը արդիական, հերիք ա մի քիչ հետևել Ս.Ս. չկարդացվող ասածներին, իրա սեփական արտադրության մտքերին, ու կտեսնենք հակաարդիական տեքստեր։ Էնպես որ, Ս.Ս. կողմից հնչեցվող արդիական տեքստերը իրա սպիչրայթերներինն են, ու շանս չունեն դառնալու ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ։ Ցավոք։

Իսկ էս նկարը հակաարդիական իրադարձություններն են վկայում.




Այ ուրիշ հարց, որ իշխանության ներսում ավելի համոզիչ ա արդիական կամ ավելի ճիշտ կիսաարդիական խոսում (գոնե խոսում ա, ոչ թե կարդում) ՊՆ Սեյրան Օհանյանը - բանակում մարդու իրավունքների թեման հնչեցնող առաջին նախարարն ա, ինչքան գիտեմ։ Բայց տեքստերը կիսաարդիական են, դրա համար էլ ունենք թերի արդիական իրադարձություններ – գործողություններ։ 

Ինչ վերաբերում ա էս արդիական տեքստերի հեղինակին, իրական հեղինակները իրանք չեն, այլ 2008-ից իրա ուժը, մտքի, տեքստի ուժը ցույց տվող քաղաքացիական խմբերը, էնպես որ Հայաստանի քաղաքական մշակույթի արդիականացումը, առաջին հերթին տեքստերի արդիականացումը սկսվել ա ու կշարունակվի ընթանալ ներքևից..

Լևոնի շատ մտքեր բանավեճի թեմա են, բայց արժի նայել, ու հենց դրա համար էլ արժի նայել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել