vahan-teryanՑոլակ Խանզադյանին 1916, հուլիս II կես -օգոստոս, Պետրոգրադ

Սիրելիդ Ցել

… Թշվառ ու դժբախտ ժողովուրդ ենք մենք և այդ չգիտենք ու չենք ուզում ընդունել, եթե գիտենք կամ եթե ընդունում ենք, ցավող սրտով չենք ընդունում, այլ տանջանքից փախչելու և մեր ապիկարությունն արդարացնելու համար ենք ընդունում։

Մեռած և արդեն ծիծաղելի կուռքերի համառ ճանաչմամբ այդպիսին չե՞ն, ասիր, արդյոք, այդ Փափազյանները, Ահարոնյանները, Նար-Դոսները ուզում ենք մեզ ազատել գալիքի ստեղծման նեղությունից։ Ահա թե ինչու մեզանում այդպես վախենում են քննադատությունից։
Ահա թե ինչու հարձակվեցին քեզ վրա, երբ դու համարձակվեցիր ասել ամենատարրական ճշմարտությունը ոչ մի աղոթաբանություն չառաջացնող այդպիսի կուռքերից մեկի (Ահարոնյանի) մասին։ Անցյալում մարդկանց վաստակի և դերի ճանաչումը չպետք է արգելակ դառնա գալիքի համար, և ի սեր այդ վաստակի ու դերի ճանաչման չպետք է կանգ առնել և տեղում դոփդոփել։ Ընդունելով վաստակն ու դերը՝ պետք է առավել ևս խիստ քննադատել։ Ես երբեք չեմ վախենում խիստ քննադատելուց (ինձ և ուրիշներին), բայց շատ եմ վախենում քչով բավարարվող ճանաչումից, ճանաչում, որը բավարար հիմքեր չունի։ Ահա թե ինչու ես միշտ գնահատում եմ մեր Պաոլոյին նրա սուբյեկտիվ կրիտիցիզմով հանդերձ։ Հենց դրա համար էլ նրան ատում են բոլոր քարացածները։ Ես շատ լավ գիտեմ նրա սարսափելի բնավորությունը, երբեմն նրա անտանելի արարքները, բայց նա Սիմ. Հակոբյանների և նման ուրիշների թայը չէ, որոնք հայրենասիրական սվսվոցով գովերգում են ամեն զիբիլ միմիայն նրա համար, որ դա «մերն» է, հայկական։ Մենք պետք է վախենանք այդ քարացած սեթևեթումից և ոչ թե մեր սխալներից ու խստությունից- չէ՞ որ մենք գիտենք, որ սիրում ենք մեր ժողովուրդը և նրա լեզուն, և նրա ցավը մեզ օտար չէ, բայց վա՜յ մեզ, եթե սկսենք ստրկամտորեն ծափահարել հին վետերաններին սոսկ նրա համար, որ նրանք «վաստակավոր» «վետերաններ» են։ Այստեղ ես կասեի հակառակը այն բանի, ինչ, կարծեմ, ասել է Ալեքսանդր Երկրորդը հանցագործների մասին. «Ավելի լավ է անիրավացի կերպով վիրավորվեն և դատապարտվեն հարյուրավոր վետերաններ, միայն թե չկործանենք թեկուզ մի ծիլ, որը զարդարելու է գալիքի այգին»։ Բայց ես տարվեցի և շատ շատախոսեցի։ Վերջակետ եմ դնում…

Նամակը և լուսանկարը`  Հովիկ Չարխչյանի բլոգից

Օրենբուրգի Գորկու անվան  24 միջնակարգ դպրոցում այժմ էլ գործում են «Վահան Տերյանի անվան փառքի սրահ թանգարանը» եւ «Տերյանի պատանի բարեկամների ակումբը», որոնք ամեն տարի հունվարի 6-ից մինչեւ փետերվարի 9-ը (մահվան օրից մինչեւ ծննդյան օրը) տերյանական միջոցառումների միամսյակ են հայտարարում մարզի շրջանակներում:

Տեղեկությունը` http://www.teryan.com-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել