hramanagir-serj-sargsyanNewspress.am-ը գրում է.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 27-ին, մի շարք օրենքներ է ստորագրել: Ինչպես տեղեկացնում են Նախագահի գրասենյակից, ստորագրվել են Ազգային ժողովի կողմից ընդունված հետևյալ օրենքները.

«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել