Էս Կոբզոնը ՀՀ քաղաքացի է վայթե, վրեքս խաբար չկա, 5 տարի առաջ էլ նույն կինոն էր, եկավ Գյումրի, թատրոնում սկսեց գովալ թեկնածուին: Շաբաթ օրը Գյումրիում. «Դուք շատ լավ նախագահ ունեք, երիտասարդությունը պետք է վստահի իշխանություններին: Սարգսյանին եւ իր թիմին պետք է հնարավորություն ընձեռնվի շարունակելու հետագա աշխատանքը, եւ երբ ես Սերժ Ազատիչին հրաժեշտ տվեցի, ասացի՝ ցտեսություն, մինչ երդմնակալության արարողությունը»:
Պարոն Մուկուչյանին պիտի հարցնեի՝ հո ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածը չեղյալ չեն հայտարարել, բայց մոռացել թողել են օրենսգրքում. «...Հոդված 18. Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները
..., ..., ...,
4. Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`
..., ..., ...,
4) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.barseghyan/posts/10200477567211101
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել