Մեր օրենսգիրքը չի՞ արգելում Կոբզոնին Սերժ Սարգսյանի օգտին քարոզչություն անել


13:43 , 4 փետրվար, 2013

Էս Կոբզոնը ՀՀ քաղաքացի է վայթե, վրեքս խաբար չկա, 5 տարի առաջ էլ նույն կինոն էր, եկավ Գյումրի, թատրոնում սկսեց գովալ թեկնածուին: Շաբաթ օրը Գյումրիում. «Դուք շատ լավ նախագահ ունեք, երիտասարդությունը պետք է վստահի իշխանություններին: Սարգսյանին եւ իր թիմին պետք է հնարավորություն ընձեռնվի շարունակելու հետագա աշխատանքը, եւ երբ ես Սերժ Ազատիչին հրաժեշտ տվեցի, ասացի՝ ցտեսություն, մինչ երդմնակալության արարողությունը»: 

Պարոն Մուկուչյանին պիտի հարցնեի՝ հո ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածը չեղյալ չեն հայտարարել, բայց մոռացել թողել են օրենսգրքում. «...Հոդված 18. Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները
..., ..., ..., 
4. Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`
..., ..., ..., 
4) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին»: