ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին կընդուներ Վաշինգտոնում, սակայն պաշտոնական ճաշ չէր կազմակերպի: CNN-ի հաղորդմամբ՝ այս մասին Թրամփն ասել է Ատլանտայում նախընտրական հավաքի ժամանակ:

«Ախր ի՞նչ վատ բան կա, գրողը տանի, խոսակցության մեջ: Նրա մոտ ես չեմ գնա, դա հաստատ: Եթե այստեղ գա, կընդունեմ: Բայց պաշտոնական ճաշ՝ ինչպիսին մենք պատրաստում ենք Չինաստանի և այլ երկրների համար, որոնք ապրում են մեր հաշվին, չեմ կազմակերպի»,- ասել է նա իր կողմնակիցներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել