Լրահոսին հետևելիս մոտս տպավորություն ա ստեղծվում, որ սա Հայրիկյանի աստեղային ժամն է։ Շահնազարյանից մինչև Շարմազանով ում ձեռը մեկ օպերատոր ու մեկ խոսափող ա ընկնում Հայրիկյանին «անկախության սիմվոլ» են հռչակում։ Հա, հասկացանք՝ մարդը 18 տարի նստել ա Հայաստանի անկախության գաղափարի համար, բայց մի՞թե դա բավարար է մարդուն «անկախության սիմվոլ» հռչակելու համար։ Ի՞նչ ա արել այդ «սիմվոլը» անկախության շրջանից սկսած։ Ինչպե՞ս կարելի ա քաղաքական զրոյական կապիտալ ու հեղինակություն ունեցող մարդուն մի հատ անտաղանդ մահափորձի պատճառով հռչակել «անկախության սիմվոլ»։ Գոնե հասկանո՞ւմ եք, որ ձեր այդ անպատասխանատու հայտարարություններով ու հռչակագրերով իրականում արժեզրկում եք այդ անկախությունը։
Հայրիկյանը երբեք էլ չի եղել ու չի լինի անկախության սիմվոլ, հենց միայն այն պատճառով, որ անկախության հանրաքվեի ժամանակ իմ երկրի անկախության օգտին քվեարկել է քաղաքացիների 95,05 տոկոսը, իսկ 35 օր անց Հայաստանի պատմության մեջ ամենաազատ ու դեմոկրատական ընտրություններում Հայրիկյանի օգտին քվեարկել է ընտրողների ընդամենը 7 տոկոսը։ Դե գնացեք ու մի քիչ մտածեք, ուղեղներիդ զոռ տվեք ու հասկացեք, թե ինչ եք ասում, թե չէ «սիմվոլ, հա սիմվոլ»։ Հա, մի սիմվոլ էլ դուք եք, թե ինչի սիմվոլ՝ դա էլ մենակ դուք կիմանաք:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Payqar/posts/10200409444348407
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել