Պաշտոնից ազատում և նոր նշանակում՝ ՀՀ Նախագահի հրամանագրերովBarometer.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Պապիկյանին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. "Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ազատել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից":

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ է նշանակվել Պարույր Հովհաննիսյանին:

Նախագահի հրամանագրում ասվում է. "Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Պարույր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)":

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել