Panorama.am-ը գրում է.

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ղարաբաղյան հիմնախնդրի  կարգավորման գործընթաց չէ կամ կարգավորման փորձ, այլ Մինսկի ձևաչափի վերակենդանացում՝ որպես քաղաքական անվտանգության երաշխիքներից մեկը: Հենց դա են փորձում անել Մինսկի խմբի համանախագահները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա, համանախագահները փորձում են կողմերին կրկին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ: Քաղաքագետի կարծիքով, ինչ-որ լուրջ հաջողությունների չեն կարող հասնել, առավելագույնը կլինի  կողմերի միջև նոր հանդիպումի կազմակերպումը, ուղղակի որպեսզի կապը պահպանվի, շարունակվեն բանակցային գործընթացները:

«Վերջին 3-4 տարում իրականում կարգավորման փորձեր չկային, այլ փորձում էին պահպանել ստատուս-քվոն: Հիմա փորձում են այդ ֆորմատը վերակենդանացնել, իսկ կարգավորման մասին վաղ է խոսել: Հանդիպումը լավ է, եթե կարողանան կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ և նույնիսկ հաստատվի, որ հաջորդ հանդիպում էլ կլինի, դա արդեն արդյունք է»,- նշեց Ա.Իսկանդարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել