Panօrama.am-ը գրում է.

Գերմանիայի խորհրդարանի թուրք պատգամավոր Սևիմ Դագդելենը կոչ է անում արգելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մուտքը Գերմանիա։ Այս կոչը պատգամավորն արել է այն բանից հետո, երբ Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո խորհրդարանի 11 պատգամավորներ՝ ներառյալ ինքը, հայտնվել են ոստիկանության պաշտպանության ներքո՝ թուրք ազգայնականների կողմից հնչող մահվան սպառնալիքների պատճառով։

Սևիմ Դագդելենը Bild-ին ասել է, որ Թուրքիայում յուրաքանչյուրը, ով կոչ է անում բռնություն կիրառել Գերմանիայի խորհրդարանի պատգամավորների նկատմամբ, պետք է սահմանվի Գերմանիա մուտքի արգելք։

«Սա վերաբերում է նաև նախագահ Էրդողանին»,-ասել է պատգամավորը։

Ինչպես գրում է EUobserver-ը, 11 պատգամավորներին առանձնացրել էր նաև Էրդողանը՝ ասելով, որ նրանք «ահաբեկչական կազմակերպությունների խոսափող են», որ նրանց արյունը «մաքուր» չէ և պետք է «լաբորատոր քննության» ենթարկվի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել