panorama.am-ը հեշտացրել է մեր գործը ու մի տեղ հավաքել միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը Հայրիկյանի հետ կատարված միջադեպի վերաբերյալ: Վատ է, որ մեզ այսպիսի դեպքի առիթով են անդրադառնում: Առողջություն պրն. Հայրիկյանին:
«The New York Times»` «Ատրճանակով զինված մարդը վիրավորել է ՀՀ նախագահի թեկնածուին» վերնագրով նյութում գրել է.
«Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում ակնակալվում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակը: Հարցումները ցույց են տվել, որ Հայրիկյանի քվեների քիչ տոկոսն են կազմելու»:
«Global Post»-ը «Հայաստանի նախագահի թեկնածուի վրա կրակել են» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել է միջադեպին ու ներկայացրել պաշտոնական հաղորդագրությունը:
«Fox News» լրատվական գործակալությունը «ՀՀ նախագահի թեկնածուի վրա կրակել են. նա վիրավոր է» հրապարակման մեջ ցիտել է.
«Երևանի Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Միանսյանը նշել է, որ Հայրիկյանի վրա կրակել է անհայտ մարդասպանը»:
«BBC» լրատվական գործակալությունն էլ գրել է «ՀՀ նախագահի թեկնածու Հայրիկյանի վրա կրակել են: Հայրիկյանը խորհրդային տարիներին համարվում էր այլախոհ: Նա տարիներ է անցկացրել խորհրդային բանտախցում և արտաքսվել գաղտնի քաղաքական կազմակերպության անդամ լինելու համար, ինչպես նաև իր գրածների համար:
Այս նախագահական ընտրություններում, կարծես, նախագահ Սերժ Սագսյանն է հաղթելու:
«ABC» լրատվական գործակալությունը գրում է. «Բժիշկները հայտարարել են, որ ՀՀ նախագահի թեկնածուի վրա կրակել են և նա վիրավոր է»:
«Deutsche Welle»` «ՀՀ նախագահի թեկնածուն վիրավորվել է»:
«Reuters» լրատվական գործակալություն` «ՀՀ նախագահի թեկնածուի վրա կրակել են` ընտրությունները կասկածի տակ են»:
«Պարյուր Հայրիկյանը, ում կյանքը ներկա պահին վտանգի տակ չէ, ութ թեկնածուներից մեկն է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանի համար ուժեղ մրցակից չէ: Սերժ Սարգսյանը ակնկալվում է, որ երկրորդ ժամկետով է վերընտրվելու»,-գրում է «Reuters»-ը:
«Huffington Post»-ը գրում է` « ՀՀ նախագահի թեկնածուի վրա կրակել են»:
«The Washington Post»` «ՀՀ նախագահի թեկանծուի վրա կրակել են, նա վիրվորել է, ԱԺ նախագահը հայտարել էր, որ ընտրությունները կարող են հետաձգվել»:
«AL Jazeera» պարբերական` «ՀՀ նախագահի թեկնածուի վրա կրակել են»: «Հարձակումը կարող է հանգեցնել փետրվար 18-ին կայնալիք նախագահկան ընտրությունների հետաձգմանը»,-գրում է պարբերականը:
«The telegraph»` «ՀՀ նախագահական ընտրություններին ընդառաջ նախագահի թեկնածուի վրա կրակել են»:
«Euronews»-ը` «ՀՀ նախագահի թեկնածուի վրա կրակել են» վերնագրով հոդվածում գրել է. «Ըստ ՀՀ Սահմանադրության, եթե թեկնածուն ի վիճակի չէ գնալ ընտրությունների, դրանք երկու շաբաթով հետաձգվում են: Թեկնածուի մահվան դեպքում նոր ընտրությունները տեղի կունենան 40 օրվա ընթացքում»:
«News1130»` «ՀՀ նախագահի թեկնածուի վրա կրակել են և վիրավորվել է. ԱԺ նախագահը հայտնում է, որ կարող են նախագահական ընտրությունները հետաձգվեն» վերնագրով անդրադարձել է միջադեպին ու ներկայացրել պաշտոնական հաղորդագրությունը:
«Segodnia»-ն` «Երևանում կրակել են ՀՀ նախագահի թեկնածուի վրա» վերնագրով գրել է. «ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի կարծիքով այս կարևոր ժամանակշրջանում Պարյուր Հայրիկյանի վրա հարձակումը միայն քաղաքական ենթատեքստ ունի: Պարզ չէ, թե ինչ ազդեցություն կունենա այս միջադեպը ինչպես Հայաստանի քաղաքական կյանքի, այնպես էլ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտորւթյունների վրա»:
«Kommersant»-ը` «ՀՀ նախագահի թեկնածուի վրա կրակել են» վերնագրով գրել է. «ՀՀ-ում նախագահական ընտրությունները կհետաձգվեն: Պարյուր Հայրիկյանը առաջատար չի եղել նախագահական մրցավազքում` նրա քվեներ քիչ տոկոսն են կազմելու` 1-1.5 տոկոս»:
«НТВ»` «Բժիշկները ՀՀ նախագահի վիրավոր թեկնածուի մարմնից հանել են ատրճանակի գնդակները» վերնագրով գրել է. «Հայրիկյանին, ըստ վիճակագրության, որպես ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ, ցանկանում է տեսնել բնակչության միայն 4%-ը»:
«Ռիա Նովոստի»-ն «Հայաստանում նախագահական ընտրությունները կհետաձգվեն, եթե տուժողը դա նախաձեռնի» վերնագրով հոդվածում մեջբերել է փորձագետների տեսակետները. «Համաձայն ՀՀ Սահամանդրության նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել երկու շաբաթով, քանի որ ՀՀ նախագահի թեկնածուի վրա կրակել են »:
«Lenta.ru»-ն «ՀՀ նախագահի թեկնածուի դեմ մահափորձ է իրականացվել» վերնագրով անդրադարձել է միջադեպին ու ներկայացրել պաշտոնական հաղորդագրությունը:
Նյութի աղբյուրն` այստեղ