pic_5_2674005_k870245_1200Իրանը պատրաստվում է մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ի դեմ հայց ներկայացնել ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ իրանական ակտիվների սառեցման համար: Այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ փոխանցում է Fars գործակալությունը:

Նրա խոսքով՝ Իրանը կօգտագործի այդ հնարավորությունը՝ աշխարհին ցույց տալու համար, թե ինչպես է ԱՄՆ-ը խախտում կանոնները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել