Ես չգիտեմ, թե դուք ոնց, բայց ես ուշի ուշով հետևում եմ 2017 թվականի պառլամենտական և 2018 թվականի նախագահական ընտրություններին:
Արդեն իսկ տեսնում եմ, թե որ քաղաքական ուժերն են մտնում ԱԺ: Դրանցից մեկն այսօր ստեղծվեց :Ճ
Ի դեպ, այդ ուժը մի հատ մեկ այլ ուժի հետ, կարծեմ մեր հին կուսակցություններից, աջակցելու է նախկին նախագահի վերադարձը: Նախկինը դեռ ծեր չէ ... :)))
Այսինքն՝ այսօրվա ազգայնական ուժին հակադրվելու է նեոազգայնականը :ՃՃՃ
Հա, իսկ լիբերալ ընդդիմության տեղը արդեն պիլոտային փորձարկած է, նրանք այսօր չեզոք դիրքում են, ու դրանք ո՛չ «Ժառանգությունն» են, ո՛չ էլ ՀԱԿ-ամերձ լիբերալները: Надо Федя, надо:
Մնաց՝ հասկանանք այս հինգ տարին: Իսկ այս հինգ տարին լինելու է բիզնես անցումային հետաքրքիր շրջանը: Տեսնեմ, թե որ օլիգարխն է առաջինը ֆայմելու՝ աջակցի նեոազգայնականներին: Կապրենք, կտեսնենք:
Միակ ցավալի բանը այն ազնիվ երիտասարդներն են, որոնց օգտագործում են по полной: 
Սա, իհարկե, ռիսկային պլան է, մեր մոտ քաղաքականությունը անձնավորված է, արժեքային չի, սա կառավարելու համար ավելի շատ խելք է պետք, ասենք ФСБ-ն նման կադրեր ունի:
Ի՞նչ մնաց:
Ով հասկացավ՝ հասկացավ, իսկ ով չի համաձայնվում՝ արտահայտվեք, սա ընդամենը դիտարկում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել