Ամեն դեպքում, հարկավոր է փաստել, որ երեկվա կրակոցները ընտրությունների նկատմամբ հետաքրքրություն առաջացրին, և այդպիսով որոշակի լուծում ստացավ Սերժ Սարգսյանի համար գլխացավանք դարձած նախագահական ընտրությունների նկատմամբ քաղաքացիների անտարբերության խնդիրը:
Միանշանակ է նաև, որ անկախ այն հանգամանքից, թե մահափորձը, իսկ ավելի ճիշտ՝ վիրավորելու փորձը ում կողմից էր իրականացված կամ պատվիրված, դրա առաջին պատասխանատուն ապահով Հայաստան խոստացողն է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aregface/posts/521136287931456
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել