Իրականությանը բնավ չի համապատասխանում այն պնդումը, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ չէ, Ռուսաստանի գաղութն է, բոլոր որոշումները կայացվում են Մոսկվայում և այլն․․․ Նման կարգի պնդումներով հանդես են գալիս իրենց ընդդիմություն համարող մի շարք <<գործիչներ>>, որոնք հասկանալով, որ անզոր են ՀՀ ներկայիս իշխանությունների, վերջինի կողմից ստեղծված ոստիկանական իսկապես հզոր ու հավատարիմ համակարգի դեմ, նման հայտարարություններով փորձում են արդարացնել իրենց անզորությունը և իշխանության գալու իրենց մանկության երազանքների խորտակումը․․․ Այս քսանհինգ տարիների ամբողջ ընթացքում ՀՀ ղեկավարության գրեթե բոլոր քայլերը, որդեգրած դիրքորոշումը, որը պայմանականորեն անվանենք քաղաքականություն, եղել է հակառուսական․․․ ՀՀ ղեկավարությունը բացարձակապես ոչ մի քայլ չի արել, բացի մի քանի ձևական հայտարարություններից, ի պաշտպանություն Ռուսաստանի․․․ Այսօր ինչպես միջազգային իրադրությունը, այնպես էլ Ռուսաստանում տիրող իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանի ղեկավարությունը նույնպես անզոր է ազդել ՀՀ իշխանությունների վրա այնպես, ինչպես մի քանի տարի առաջ․․․ ԵՎ եթե վաղը Ռուսաստանը հանի իր զորքերը ՀՀ-ից, ինչն է փոխվելու։ ՀՀ-ում մնալու են նույն ղեկավարները, նույն ոստիկանական հզոր համակարգով, ջնջված ու իշխանության համար աշխատող ընդդիմությամբ և հասարակության գրեթե վաթսուն տոկոսի աջակցությամբ․․․ Ըստ էության ՀՀ իշխանությունների <<քաղաքականությունը>> ուղղված է իրենց իշխանությունը ամրապնդելուն և վերարտադրելուն, որն էլ նրանք բավական հաջող իրականացնում են արդեն շուրջ քսանհինգ տարի․․․ Այն ինչ տեղի է ունենում մեր երկրում, վերահսկվում և ուղղորդվում է իշխանությունների կողմից․․․ Եթե ՀՀ-ն անկախ չլիներ, Ռուսաստանին կհաջողվեր ստիպել, որ ՀՀ-ն խառնվի Ռուս-վրացական պատերազմին, որ ՀՀ կառավարությունը վարկեր չվերցնի Եվրոպայից և չկատարի նրա պատվերները և այլն․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: