շրջանակներում անվտանգության ապահովման նպատակներով Ռուսաստանը Ս-300 հակահրթիռային համակարգեր է անհատույց փոխանցել Ղազախստանին, իբր կոլեկտիվ անվտանգության ապահովման նպատակով, բայց սա ընդամենը շղարշ է․․․ Ղազախստանի պրեզիդենտը երևի գիտի՝ ինչպես անհատույց ստանալ նման համակարգեր՝ ի տարբերություն ՀՀ ղեկավարների․․․ Իհարկե, դա ամենևին չի նշանակում անհատույց։ Ղազախստանը, ըստ երևույթին, մի այլ կերպ է փոխհատուցում այդ համակարգերի համար․․․ Չինաստանը նույնպես այդ միության անդամ է։ Մի շարք ասիական երկրներ՝ Պակիստանը, Հնդկաստանը և այլն․․․ դեռևս ուսումնասիրում են փոխշահավետության պայմանները․․․ Ինչևէ․․․ Փաստորեն, մեր երկիրը դուրս է մղվել համաշխարհային բոլոր լուրջ տնտեսական ու քաղաքական կառույցներից․․․ ՀՀ անունը ոչ մի տեղ չի հիաշատակվում որպես լուրջ քաղաքական կամ տնտեսական գործընկեր․․․ Բնականաբար, ՀՀ իշխանությունների շնորհիվ է, որ նրանց երկիրը, և ոչ թե ժողովրդի, քանզի իրենք են այս օրին հասցրել երկիրը, լուրջ չեն ընդունում։ Մեր հայրենիքը այս քսանհինգ տարվա դեմագոգները դարձրին մի երկիր, որը աշխարհին ներկայացնելու ոչ մի նոր բան, ոչ մի նոր արտադրանք չունի, միտք, գաղափար չունի․․․ Թեև եթե լիներ էլ այդ միությունում, ինչ պիտի ներկայացներ, ինչ պիտի աներ, եթե ոչ տնտեսություն ունի, ոչ քաղաքականություն․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.harutunyan.921/posts/479935188882802?notif_t=close_friend_activity¬if_id=1465372974391182
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել