Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ «Հրադադարի ռեժիմը շատ փխրուն է, Հայաստանը չի կարող վերահսկել իրավիճակը, և ստատուս-քվոն չի կարող պահպանվել»:

Ըստ էության, Ալիևը նախազգուշացնում է սպասվող սադրանքների մասին. սա նաև նախագահների մակարդակով հանդիպումից առաջ ճնշումներ իրականացնելու փորձ է:

Ուղղակի Ալիևը հաշվի չի առնում, որ նման պրիմիտիվ մեթոդներով անհնար է մեզ ահաբեկել, իսկ սադրանքների մասով… բանակն իր անելիքները լավ գիտի:

Հ.Գ. Այս փուլում հայկական կողմի համար առավել նախընտրելի է ավելի շատ գործել, քան առանձին-առանձին անդրադառնալ Ադրբեջանից հնչող հայտարարություններին: Առաջնագծում իրականացվող չափազանց ակտիվ ինժեներական-ամրաշինական-կահավորման ու տեխնիկապես հագեցման քայլերը հենց դրա մասին են խոսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել