Tert.am-ը գրում է.
Արցախը անկախ երկիր է, ժողովրդավար երկիր է: Արցախի խորհրդարանի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, իրավապահ մարմինները հանդես են եկել հայտարարությամբ, և շատ լավ կլիներ, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերը հանգիստ նստեն իրենց տեղը և իրենց քիթը չխոթեն Արցախում ընթացող պոցեսներում»,- ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի առթիվ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ Facebook-ի իր էջում գրել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը գրել է, որ իրեն ծեծելուց հետո ստիպել են գրել և ստորագրել, ինչպես նաև տեսախցիկի առաջ խոստովանել, որ Սամվել Բաբայանի դիմավորման հանրահավաքը սխալ է եղել:
Լրագրողների դիտարկմանը, թե երբ անհրաժեշտություն է լինում Հայաստանը միջամտում է Արցախի կյանքին, բայց այս դեպքում հրաժարվում է գնահատական տալ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Եթե Արցախի արտաքին քաղաքականակությանը, Արցախի անվտանգությանը, Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության կոպիտ խախտմանը, այո Հայաստանը որպես Արցախի անվտանգության երաշխավոր պետք է դա կատարի, և մենք դա անում ենք: Ինչ վերաբերվում է Արցախի իշխանություններին, Արցախի հասարակության Արցախում տեղի ունեցող պրոցեսներին, մեկ անգամ չէ, որ ասել եմ այնտեղ կա ընտրված իշխանություն, և մարդիկ իրենք գործը կանեն, ի՞նչ են խառնվել»:
Խոսելով վերջին օրերին Սամվել Բաբայանի կողմից հնչող հայտարարությունների մասին Շարմազանովն ասաց, թե ԼՂՀ ՊԲ հրամանատարը արդեն պատասխանել է։ «Ես որպես ՀՀ քաղաքացի, ԱԺ փոխնախագահ և որպես սովորական մարդ մի բան եմ բոլորիդ ասում, վտանգի պահին իրար վրա քար գցելու ժամանակը չէ: Վտանգի պահին բոլորս պետք է միավորվենք»,- եզրափակեց Շարմազանովը:



