Panorama.am-ը գրում է.
Սյունիքի մարզում գործունեություն ծավալող փաստաբան Արշավիր Խալափյանի եռամյա ջանքերը արդյունք են տվել. Դատարանի որոշմամբ դատահոգեբուժական փորձաքննություն անցնող քաղաքացիները այլևս ստիպված չեն լինի Սյունիքի մարզից հասնել Երևան, ենթարկվել փորձաքննության ու վերադառնալ։ Այսուհետև նրանց դատահոգեբուժական փորձաքննությունը կկատարվի Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում։
«Կար գործող կիսատ-պռատ կարգ, որով մարդուն անգործունակ ճանաչելու դիմումը դատարան ներկայացնելուց հետո, վարույթն սկսելուց հետո գործի վարույթը կասեցվում էր և նշանակվում էր դատահոգեբուժական փորձաքննություն, և քաղաքացու համար դատարան դիմող հիվանդատերը ստիպված էր լինում սեփական ռիսկով, սեփական պատասխանատվությամբ, սեփական միջոցներով, առանց ուղեկցող բժշկական անձնակազմի իր հիվանդին հասցնել Երևան, ենթարկել դատահոգեբուժական փորձաքննության, և էլի բոլոր այդ ռիսկերը կրելով հետ բերել Կապան», -Panorama.am-ին նախկին իրավիճակը ներկայացրեց Խալափյանը։
Սյունիքի մարզի երկու քաղաքացիների հետ միասին քննարկման արդյունքում Խալափյանը և իր վստահորդները որոշել են չկատարել դատարանի որոշումը՝ պատճառաբանելով, որ կան բազում խնդիրներ, որոնց պատճառով չեն կարող մեկնել Երևան և ենթարկվել դատահոգեբուժական փորձաքննության։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



