Lurer.com–ը գրում է.
Թուրքիան չի դիտարկում Եվրամիության հետ միգրացիոն համաձայնագրից դուրս գալու հարցը: ց Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշը:
Ավելի վաղը Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բախչելին կոչ էր արել դուրս գալ Եվրամիության հետ միգրացիոն համաձայնագրից, ի պատասխան Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Հիմա հերթը Եվրամիությանն է` կատարելու սեփական պարտականությունները: Մենք վստահ ենք, որ քայլեր կիրականացվեն գործող համաձայնագրին համապատասխան: Համաձայնագրի իրագործման հետաձգման հարցը օրակարգային չէ և մենք կշարունակենք կատարել մեր բաժին պարտականութունները »,-հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=224900&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



