ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կրտսեր եղբայր Ռոջերը Կալիֆոռնիայում ձերբակալվել է ավտոմեքենան հարբած վարելու մեղադրանքով, հայտնում է CNN-ը:
Դա տեղի է ունեցել Ռեդոնդո Բիչ քաղաքում երկուշաբթի գիշերը՝ ընդամենը երկու օր առաջ, մինչև Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի հերթական առաջնային ընտրությունները, որին կմասնակցի Հիլարի Քլինթոնը:
Հաղորդվում է, որ Ռոջեր Քլինթոնը ազատվել է 15 հազար դոլարի գրավից հետո: Սպասվում է, որ նա դատարանի առջև կկանգնի սեպտեմբերի 2-ին:
Ռոջեր Քլինթոնը` նախկին նախագահի արյունակից եղբայրը, ավելի վաղ մեկ տարի բանտում է անցկացրել կոկաին պահելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



