Արցախն այդպիսի ռեսուրս չունի, և որևէ ձևով չպետք է թույլ տալ, որ ծեծի կուլտուրան արմատավորվի այնտեղ` այս կամ այն հարցերը լուծելու համար:
Մեր լեզուն երբեմն երկար է եղել նաև այն պատճառով, որ մշտապես միջազգային հանրությանն ի ցույց ենք դրել Արցախի ժողովրդավարական բարձր մակարդակի գոյությունն ու առկայությունը, հետևաբար որևէ մեկին տրված չէ այդպիսի արտոնություն կամ իրավունք` խարան դաջելու այդ անվան վրա:
Ոչ մեկ չի պայքարել այնպիսի Արցախի գոյության համար, որտեղ մարդուն խոսելու համար կարող են դաժանաբար ծեծել:
Հարցեր լուծելու այս միջոցը, բացի ամոթից, ուրիշ այլ զգացողություն չի կարող առաջացնել:
Արցախի բարձրագույն ղեկավարությունը պարտավոր է մինչև վերջ բացահայտել կատարված հանցագործությունը և ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին` անկախ նրանց ով լինելուց...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=494470474088262&id=100005759414165
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել