Թեև Իրանը՝ որպես Իսլամական համագործակցության կազմակերպության ազդեցիկ անդամ, կազմակերպության շրջանակներում մշտապես փորձել է առաջ քաշել իսլամական համերաշխության գաղափարը, սակայն փորձը ցույց է տալիս, որ ԻՀԿ-ն հատկապես վերջին տարիներին վերածվել է Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի շահերը սպասարկող կառույցի, որի բարիքներից հաջողությամբ օգտվում է նաև Ադրբեջանը՝ ԼՂ հարցում անցկացնելով հակահայկական բանաձևեր:
Հասան Ռոհանին ապրիլին բոյկոտեց Ստամբուլում տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ամփոփիչ նիստը, բողոքելով այն բանի դեմ, որ կազմակերպության ամփոփիչ հայտարարության մեջ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ջանքերով Իրանը ներկայացվում էր որպես ահաբեկչությանը հովանավորող երկրի:
Եթե դեպքերը նման կերպ զարգանան, ապա, դատելով Իրանի ԱԳՆ հայտարարությունից, չի բացառվում, որ առաջիկայում Իրանն ու նրա դաշնակից Լիբանանը դուրս գան այդ կազմակերպությունից:
Հ.Գ. Ի դեպ Լիաբանանի պատվիրակությունը միակն էր, որ ԻՀԿ անդամ երկրների ղեկավարների վերջին նիստի ընթացքում դեմ էր արտահայտվել ԼՂ վերաբերյալ բանաձևին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել