Barometer.am-ը գրում է.
"Մուհամեդ Ալին եղել է Մեծագույն: Վերջ: Եթե դուք նրան հարցնեիք, նա կպատասխաներ: Նա կասեր, որ ինքը կրկնակի մեծություն է: Ինչպես բոլորը մոլորակի վրա, ես և Միշելը սգում ենք նրա կորուստը: Սակայն մենք նաև Աստծուն շնորհակալ ենք այն երջանկության համար, որ ճանաչել ենք նրան, և այն բանի համար, թե որքան օրհնված ենք մենք նրանով, որ Մեծագույնը ընտրել է մեր ժամանակը",- ասել է Օբաման:
Նա նաև նշել է, որ Սպիտակ տանը իր մոտ պահում է Ալիի բռնցքամարտի ձեռնոցները՝ հենց այն "հայտնի լուսանկարի տակ, որում 22-ամյա չեմպիոնը՝ ինչպես առյուծ, մռնչում է պարտված Սոնի Լիսթոնի վրա":
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/top-news/20160604/18353/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



