Ֆրանսիան կշարունակի պայքարը` հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման: Այս մասին գրել է Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Ողջունում եմ Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը: Ֆրանսիան կշարունակի պայքարը` հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Դեզիրը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվեց Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև: Գերմանիայի խորհրդարանն ընդունեց նաև սեփական մեղսակցությունը Հայոց ցեղասպանության հարցում:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/03/desir/2040057
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



