Այնպես ստացվեց, որ «100 քայլը» նախագահական ընտրություններին ընդառաջ ասոցացվում է Հրանտ Բագրատյանի հետ: Ինչ է հարյուր քայլը, որտեղից եկավ այդ 100 քայլը, Բագրատյանի նորամուծությունն է, թե ինչ-որ տեղից վերցված մի ծրագիր` կփորձեմ հիմա բացատրել: Երևում է՝ Բագրատյանը սիրում է դիտել ասիական ֆիլմեր, օրինակ` 2002թ.-ին նկարահանված Դջետ Լիի «Հերոս» ֆիլմը: Նայել է, և այդ հերոսի ծրագիրը այնքան է գրավել նրան, որ Բագրատյանը կինոյից վերցրել է 100 քայլ հասկացողությունը և այդ քայլերի նպատակը: Ես շատ եմ հավանում այդ ֆիլմը և խորհուրդ կտամ՝ նայեք: Հետաքրքիր ֆիլմ է, թե կայսրի թշնամինները ինչ ծրագիր են կազմում, որ սպանեն կայսրին: Բայց այդ ամբողջի մեջ դժվարությունը այն է, որ կայսրին հանդիպելու ժամանակ պետք է 100 քայլ հեռավորության վրա գտնվես, իսկ վերջնական հաղթանակը, այսինքն՝ կայսրի սպանությունը, կարող է միայն իրականացվել 10 քայլից, և ահա ֆիլմի հերոսները գաղտնի ծրագիր են կազմում, թե ինչպես ֆիլմի հերոսը պետք է մոտենա 100 քայլից մինչև 10 քայլի, այնուհետև այդ 10 քայլը կատարելով՝ սպանի կայսրին: Նենց լավ ֆիլմ է, ես էլ եմ շատ սիրում, պրն. Բագրատյան:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել