Անգլիայի բանկի կառավարիչ Մարկ Քարնին ներկայացրել է նոր հինգֆունտանոց պլաստիկ «թղթադրամը»։ Դարձերեսին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի դիմանկարն է, իսկ ներքևում նրա հայտնի խոսքերը, որն արտասանել է Երկորդ Համաշխարհային պատերազմի տարիներին. «I have nothing to offer but blood, toil, tears and sweat» («Ես ոչինչ չունեմ առաջարկելու, բացի արյունից, ծանր աշխատանքից, արցունքներից և քրտինքից»։


Պլաստիկ բանկնոտն առաջինն է Անգլիայի և Ուելսի տարածքում դրամական շրջանառության պատմության մեջ: Այն շրջանառության մեջ կդրվի ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ից: Բրիտանական բանկի ղեկավարի համոզմամբ՝ պլաստիկ փողը չի վախենում լվացվելուց, շներից և կարմիր գինուց, որ պատահաբար կարող է թափվել նրա վրա:  Պլաստիկ հինգֆունտանոցը կարող է ծառայել մինչև 5 տարի՝ երկու անգամ երկար, քան սովորական թղթադրամը: 

Հատկանշական է, որ Չերչիլի այդ լուսանկարն արվել է 1941 թ.–ին, հայազգի լուսանկարիչ Յուսուֆ  Քարշի (Հովսեփ Քարշյան) կողմից։ Նա ծնվել է 1908 թվականին Արևմտյան Հայաստանի տարածքում տեղակայված Մարդին քաղաքում` հայերի ընտանիքում: Բայց Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներով պայմանավորված նրա ընտանիքը ստիպված տեղափոխվում է Սիրիա։ Այնտեղից արդեն Հովսեփը տեղափոխվում է Կանադա և իր ողջ գիտակից կյանքն անցկացնում այնտեղ։լուսանկարիչ Ջորջ Նաքաշյանը: Այստեղ ստանում է կրթությունը և աշխատում Նաղաշի ստուդիայում: Նաղաշը տեսնելով Յուսուֆի լուսանկարչական տաղանդը, նրան ուղարկում է Բոսթոն` լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ սովորելու: 4 տարի անց վերադառնում է Կանադա և ստեղծում իր ստուդիան Օտտավայի կենտրոնում: Շուտով նրա աշխատանքները գրավում են բազմաթիվ հայտնի մարդկանց: Նրա ամենահայտնի լուսանկարվողը եղել է Ուինսթոն Չերչիլը: Հաճախ է պատմվում այն պատմությունը, թե ինչպես է Քարշը ստեղծել Չերչիլի հայտնի լուսանկարը Երկրորդ Աշխարհամարտի սկզբին:

Շարունակությունն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել