Քառօրյա պատերազմի օրերին հակահայկական հայտարարություններով աչքի ընկած Իրանի Մեջլիսի երկու պատգամավորները չեն ընդգրկվել Իրանի նոր խորհրդարանի կազմում: Նրանցից մեկը՝ Մանսուր Հաղիղաթփուրն առաջին փուլում չէր ընտրվել, իսկ այսօր Իրանի Սահմանադրության պահապան խորհուրդը հայտարարել է, որ Թավրիզի ընտրատարածքում տեղի ունեցած վերահաշվարկի արդյունքում երկրորդ փուլով ընտրված Ալի Ռեզա Մոնադիի արձանագրած արդյունքները չեղյալ են հայտարարվել, և նրա փոխարեն պատգամավոր կդառնա Մոհամմադ Էսմայիլ Սայիդին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: