Մենք էլ խաբնվել էինք, թե այս ընտրությունները արդար են լինելու, առանց խախտումների, բայց արի ու տես, որ լավ էլ խախտումներով են լինելու, ինչն արդեն երևում է նախընտրական ընթացքից: Գրում են, որ Հրայր Թովմասյանը Առողջապահության նախարարությունից անձնագրեր է հավաքում: Ահա աշխատակիցներից մեկի նամակը, որը իհարկե անանուն է: «Հարգելի լրատվամիջոցներ, ուզում եմ բարձրաձայնել մի խայտառակ փաստի մասին: Օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից մեզ` նախարարության աշխատակիցներիս է բաժանվել երկու թերթիկ: Թերթիկներից մեկը լրացված էր, մյուսը իրենից ներկայացնում էր դատարկ աղյուսակ: Լրացված աղյուսակը ցույց էր տալիս, թե ինչպես պետք է լրացվի դատարկ աղյուսակը:
Ըստ այդմ, մենք դատարկ աղյուսակով թերթիկում պետք է լրացնենք մեր հարազատների և ընտանիքի անդամների անուն-ազգանուններն ու այլ տվյալներ: Իսկ պատճառը առաջիկա նախագահական ընտրություններն են: Այլ կերպ ասած, ցանկանում են թղթի վրա ունենալ այն մարդկանց տվյալները, որոնք պարտադրված քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին:
ՀՀ արադարադատության նախարար Հրայր Թովմասյանը նաև կարգադրել է մեզ փոխանցել, որ այդ թերթիկը չլրացնելու դեպքում մեզ ազատելու են աշխատանքից:
Խնդրում ենք բարձրաձայնել այս խայտառակ փաստը և հասցնել այն հանրության ուշադրությանը:
Կից ուղարկում եմ թերթիկների պատճեները:
Հասկանալի պատճառներով այս նամակը ուղարկում եմ ոչ իմ անձնական էլեկտրոնային հասցեից»:
Թերթիկների պատճեններն էլ կարող եք նայել ստեղ, ժողովուրդ ջան:
Նյութի աղբյուրն` այստեղ