Panarmenian.net-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի` հունիսի 2-ին Բունդեսթագում տեղի ունենալիք քննարկումներին ու քվեարկությանը:

Թուրքիայի կառավարության ղեկավարը գերմանացի պաշտոնակցին հայտնել է, որ իրենք այդ հարցում Գերմանիայի կառավարությունից ու Բունդեսթագից ողջամիտ վերաբերմունք են ակնկալում:

Նա մասնավորապես ասել է. «Թուրքիայի կառավարությունը, Գերմանիայում և Թուրքիայում ապրող միլիոնավոր թուրքերն անհանգստությամբ են հետևում Գերմանիայի խորհրդարանում անհիմն ու անիրավ քաղաքական վճիռներ պարունակող նախաձեռնությանը: Մենք այս հարցում Գերմանիայի կառավարությունից ու խորհրդարանից ողջամիտ վերաբերմունք ենք ակնկալում», թուրքական Karar.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունթեսթագում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Դա առաջացրել է Թուրքիայի ղեկավար և ընդդիմադիր շրջանակների զայրույթը, որոնք ամեն կերպ ձգտում են խափանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել