Արման Մարգարյանը՝ նույն ինքը Մոշն, արդեն երկար տարիներ հեռուստատեսայի դաշտում է: Կան հաղորդավարներ, որ դեմք են, որ կշիռ ունեն, որ հեռուստատեսային լավ դեմք են, իհարկե այս թվարկածներս Արմանի մասին չէ: Նրան անգամ տարիների աշխատանքը չի հասցնի «հեռուստատեսային ամենահաջող դեմք» մրցանակին: Հիմա կասեք, որ գուցե Արմանը չի էլ ձգտում այդ տիտղոսին, ինչ ունի, դա էլ հերիք է նրան: Դե ինչպես ես եմ սիրում, սկսում ենք ամեն ինչ կետերով գրել:
- Սեր խմիչքի հանդեպ
Իրականում վատ բան չկա, երբ մարդ կարող է իրեն ալկոհոլ թույլ տալ՝ երբեմն-երբեմն լիցքաթափվելու համար, բայց Արմանի դեպքում երբեմ-երբմնը փոխարինվում է «գրեթե ամեն օր» բառով: Դա հերիք չէ, նա հաճախ կիսվում է խմիչքների լուսանկարով. լավ ինչ ես կարծում Արման ջան, դա «կռուտոյ» քայլ է՞: Նրա ամեն երկրորդ նկարում առկա է ինչ որ հայտնի ապրանքանիշի ալկոհոլ: Ակումբային կյանքը դեռ նրա տարերքներից է, նա երեսուներկու տարեկան տղամարդ է, բայց դուրս չի եկել այդ տարիքից: Մի հաղորդավար, որ այդքան պրոպագանդում է խմիչք, չեմ կարծում, որ հարգանքի է արժանի, ի վերջո նա փոքր տղա ունի, ի՞նչ է սովորելու իր հայրիկից:
2. Միայնակ Արման
Արմանին անգամ չի օգնում հայտնի լինելու փաստը՝ երկրորդ անգամ ամուսնանալու, կամ կյանքը դասավորելու համար: Բնականաբար աղջիկներին հասուն տղամարդիկ են դուր գալիս, որ ավելի ընտանիքն նվիրված լինեն, իսկ բաժանության փաստն արդեն իսկ տաբու է մեր հասարակության համար: Մինչդեռ Արմանի նախկին կինը, հիմա կարծես երջանիկ է իր նոր տղամարդու կողքին:
3. Անլուրջ Արման
Չնայած նրան վստահում են լուրջ հաղորդումներ, բայց Արմանը ֆեյսբուքյան տիրույթում լրիվ այլ մարդ է, կամ կարելի է ասել այն ինչ որ իրականում կա: Նախ զարմանում եմ, ինչպես կարելի է ընտանեկան հարցերը լուծել ֆեյսբուքյան տիրույթում: Օրինակ երբ ինքը և իր նախկին կինը քննարկում են երեխային վերաբերվող ինչ որ մի հարց:Նրանք այդպես իրենց խեղկատակ են դարձնում: Կամ հիշո՞ւմ եք նրա ստատուսը, երբ սպառնում էր, որ արյուն է թափել, եթե իր հասցեին վատ բան գրեն: Սա առնվազն տասնութ տարեկան տղայի արաք է, բայց ոչ հասուն մարդու: Գուցե այս ամենը հասկանալով՝ Արմանը ժամեր անց ջնջեց իր գրառումը: